Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բոլորին, բոլորին, բոլորին

Բոլորին, բոլորին, բոլորին
19.04.2023 | 10:37

Քանի որ իրադարձությունները չափազանց արագ կարող են զարգանալ, ուստի ցավոք պետք է ընդունել ժամանակի այդ մարտահրավերը։
Ուստի` մենք, նոր իրողությունների պայմաններում պետք է օգտագործենք քաղաքական տարբեր գործիքներ, հօգուտ մեր պետականության և ազգային շահերի պաշտպանության։
Ցավոք, մեր արտաքին դիվանագիտական ճակատը այսօր ստիպված է առաջնորդվել այն վտանգավոր սկզբունքներով, որոնք որդեգրվել են իշխանությունների կողմից։
Ուստի արդեն ո'չ թե առանձին մասնագիտությունների, այլ ցանկացածի աջակցության կարիքն է լինելու #Հանրային #Դիվանագիտության #ճակատ ձեւավորելու համար։ #Public_Diplomacy
Հանրային դիվանագիտությունը զարգացած երկրների կողմից օգտագործվում է որպես սեփական «փափուկ ուժի» ռեսուրս։ Մեր պարագայում այն պետք է սպասարկի Հայաստանի կենսական շահերը, առաջ մղելով համազգային նշանակության հարցերը`
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցում ,
2. ՀՀ անկախության հռչակագրի իմաստով, 1989 թվականի դեկտ. 1-ի «Հայկական ԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին» ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ազգային խորհրդի համատեղ որոշման, 1991 թ. դեկտ. 10-ի ԼՂ անկախության հանրաքվեի հիմքով, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացման երաշխիքների ապահովումը,
3. ... և այլն:
Այս նպատակների իրացման համար պետք է ստեղծել #ՀԱՆՐԱՅԻՆ_ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ճակատ, որը կաշկանդված չլինելով պետական պաշտոնական քաղաքականության կեղծ թեզերով, կառաջնորդվի հայ ժողովրդի կենսական շահերով։
Այստեղ չափազանց կարևոր է ինչպես մասնագետների, երիտասարդների, այնպես էլ հայ մեծահարուստների մասնակցությունն ու աջակցությունը, որի պարագայում կկարողանանք ունենալ հաջողություն։
Դեռ կա հնարավորություն փրկելու մեր ազգային երազանքների բեկորները, ու դա հատկապես պետք է գիտակցեն նրանք, ովքեր հնարավորություն ունեն այսօր գործ անելու։
Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքագետ

Հ.Գ. Ես միշտ այն կարծիքին եմ, որ ցանկացած իրավիճակ կարելի է օգտագործել հօգուտ մեծ նպատակի։

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ